Արցախի գլխավոր դատախազությունը տեղահանված բնակիչներից ստացել է 25 բանավոր և 3 գրավոր դիմում-բողոք

Արցախի գլխավոր դատախազությունում ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 2021 թվականի փետրվար ամսում կատարված աշխատանքը։

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազն ու աշխատանքային խմբի ղեկավարն այցելել են Ստեփանակերտում բնակվող՝ տեղահանված ավելի քան 200 բնակչի, լսել՝ նրանց գանգատներն ու բարձրաձայնած խնդիրները։ Ընդհանուր առմամբ՝ ստացվել է 25 բանավոր և 3 գրավոր դիմում-բողոք, որոնք անհապաղ ուղարկվել են դրանց լուծման իրավասություն ունեցող պետական լիազոր մարմինների ղեկավարներին։

Առաջիկայում նախատեսվում է այցելություն նաև ԱՀ շրջանային համայնքներում բնակեցված տեղահանված անձանց, որի արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: