Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ժամը 13:00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն և Սառնաղբյուր համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ):
Միակողմանի բաց են Դաշուշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները:

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ) իսկ Կիչան-Չլդրան միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» –ի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Մարտունու շրջանի Հաղորտի, Ավդուռ, Պառավաթումբ, Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները: (Շրջանում ձյան շերտի բարձրությունը հասնում է 80 սմ-1,2մ-ի):

Նոր Շեն, Ծովատեղ, Կավահան, Սպիտակաշեն, Հերհեր, Կարմիր շուկա և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները բաց է միայն ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար:
Մաքրման աշխատանքներ են տարվում Ավդուռ և Կաղարծի համայնքներում:

Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհը դժվարանցանելի է, խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Սիսիան-Վայք ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՆԳ նախարարությունը հորդորում է

Եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։