ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը, որը նպատակ ունի մեկ հարթակում համախմբել երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտական համայնքը։
Փառատոնի մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործություններն ու կատարումները ներկայացնել լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան դրամական մրցանակների։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ։
Մրցանակային ֆոնդը բաշխվելու է հետևյալ կերպ.
- Գլխավոր մրցանակ՝ 4 մլն դրամ,
- Առաջին մրցանակ՝ 3 մլն դրամ,
- Երկրորդ մրցանակ՝ 2 մլն դրամ,
- Երրորդ մրցանակ՝ 1 մլն դրամ։
Հայտերի ընդունումը մեկնարկել է հուլիսի 1-ին և կշարունակվի մինչև հուլիսի 20-ը ներառյալ։
«Վարչաֆեստ 2026»-ի եզրափակիչ փուլը կանցկացվի օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։



















