Արթուր Ալեքսանյանն` Աշխարհի չեմպիոն /Video/

Արթուր Ալեքսանյանն` Աշխարհի չեմպիոն /Video/
Արթուր Ալեքսանյանն` Աշխարհի չեմպիոն /Video/

Armsport.am-Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98կգ քաշային կարգում եզրափակիչում հանդես գալու իրավունք էր ստացել Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հայ ըմբիշը նման հաջողության էր հասել Թուրքմենստանի, Հունգարիայի եւ Իրանի ներկայացուցիչների նկատմամբ տարած հաղթանակներից հետո:

Եզրափակիչում Արթուրը մրցեց գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Գոտեմարտի հենց սկզբից Ալեքսանյանը առավելություն ուներ եւ շոշափելի առավելություն ստացավ, ապա ընդամենը մեկ րոպեում վճռեց մրցամարտի ելքը՝ դառնալով աշխարհի 2014թ. չեմպիոն:

Արթուր Ալեքսանյան – 21.10.1991թ.
Եվրոպայի 2012, 2013, 2014թթ. չեմպիոն
Եվրոպայի 2011թ. փոխչեմպիոն
Աշխարհի 2014թ. չեմպիոն
Աշխարհի 2013թ. փոխչեմպիոն
Օլիմպիական խաղերի 2012թ. բրոնզե մեդալակիր
Աշխարհի 2010թ. երիտասարդների չեմպիոն

http://www.youtube.com/watch?v=9UKBhpbhnzQ