Տեղեկությունը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է՝ կեղծ է

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից։

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը: