Ռուսաստանում վեջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 236 մարդ: Վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 57 հազար 999: Վարակի դեպքեր գրանցվել են երկրի բոլոր շրջաններում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
«Ռուսաստանում ներկայում գրանցվել է 57 հազար 999 վարակի դեպ (+9.9 տոկոս աճ): Նախորդ օրը դուրս է գրվել 547 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 4 հազար 420 է: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 57 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 513 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հաստատված նոր դեպքերից 2 հազար 275-ի պարագայում մարդկանց մոտ ախտանշաններ չեն եղել: