Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 10, խարդախության ու հարկերից խուսափելու՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնական կեղծիքի կամ անփութության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, խոշտանգման, ընտանեկան բռնության, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և շորթման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
14.01.2021