Ապրիլյան պատերազմի վերաբերյալ անհերքելի նորություններ կլինեն մեր եզրակացության մեջ․ Տեսանյութ․ Factor.am

Այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Դավթյանի հետ արդյունավետ աշխատանք են ունեցել, և դա միտված է եղել Զինված ուժերի՝ ապրիլյան դեպքերի խնդիրներն արագ ավարտելուն ու հանրությանը ներկայացնելուն՝ այն առումով, որ իրենց եզրակացությունները պետք է լինեն անթերի ու փաստարկված։

«Մեր արած եզրակացությունները լինելու են անհերքելի։ Այս հարցով՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, մենք աշխատելու ենք Զինված ուժերի այսօրվա ղեկավար կազմի հետ։ Այնպիսի հիմնավորումներով ենք ներկայացնելու, որպեսզի բոլոր հարցերը փարատենք։ ԶՈՒ-ն պետք է իր մարտական հերթափոխն իրականացնի առանց կասկածամտության որևէ դրսևորման։ Սա այն կառույցն է, որն իր ծառայությունը վերաբերում է յուրաքանչյուրի ընտանիքին։ Զինված ուժերի հեղինակության բարձրացումը կախված բոլորից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: