Դեպի հավերժություն .վերջին հրաժեշտը մաեստրո Օհան Դուրյանին

Դեպի հավերժություն .վերջին հրաժեշտը մաեստրո Օհան Դուրյանին
Դեպի հավերժություն .վերջին հրաժեշտը մաեստրո Օհան Դուրյանին

Հունվարի 10-ին Կոմիտասի անվան պանթեոնում հողին հանձվեց աշխարահռչակ դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանի դին:
Մինչ այդ կեսօրից` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հրաժեշտի վերջին արարողությունը. մաեստրոյի արվեստի երկրպագուները եկել էին վերջին հրաժեշտը տալու սիրելի դիրիժորին:
Մեծ մաեստրոն մահկանացուն կնքեց 88 տարեկան հասակում` հունվարի 6-ի առավոտյան:
Մշակույթի հայտնի գործիչները պատվո պահակ էին կանգնել մաեստրոյի դիակի մոտ, իսկ Օհան Դուրյանի հարազատներին ցավակցություն հայտնելու համար

Օպերա էին եկել Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, հայտնի քաղաքական եւ մշակութային գործիչներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մաեստրոյի վերջին հրաժեշտի արարողությանը չէր մասնակցում:

Մեծ թիվ էին կազմում նաեւ ընդդիմադիր ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարներն ու ակտիվիստները: Օհան Դուրյանը վերջին երկու նախագահական ընտրություններին քննադատության էր ենթարկում իշխանություններին, աջակցում ընդդիամադիրներին:

«Ինչպես ինքն էր ասում օրեր առաջ «գնաց Երուսաղեմ, Աստծո մոտ», գնաց դեպի հավերժություն: …Հեռացավ մեզանից վերջին մեծ հայն ու մեծ քաղաքացին, վերջին ամենամեծը, ով սովորեցրեց ինչպես ապրել, աշխատել եւ եղավ նաեւ համաժողովրդական հույզերի ու պոռթկումների «դիրիժորն» ու արտահայտիչը»,- թաղման արարողությունից առաջ իր  ելույթում ասաց Դուրյանների ընտանիքի ընկեր, հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանը:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից հազարավոր մարդիկ եթրով ուղեկցեցին մաեստորյին մինչեւ պանթեոն:

Ի դեպ մաեստորոյի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը երկու օր քննարկել է այն հարցը, թե որտեղ պետք է թաղվի Օհան Դուրյանը: «Մեդիալաբի» տեղեկություններով, միայն այն բանից հետո, երբ մաեստրոյի որդին հայտարարել է, որ եթե Օհան Դուրյանը Պանթեոնում չթաղվի, ապա հարազատները նրա դին կտանեն Ֆրանսիա, կառավարական հանձնաժողովը որոշել է, որ մաեստրոն «պետք է թաղվի հայրենիքում»:

© Medialab.am