Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցերին

Հայաստան ու Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ երկու երկրների իշխանությունների հետ քննարկել է երկկողմ կապերն ու տարածաշրջանային լարվածության խնդիրը։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանում ու Հայաստանում ինտենսիվ շփումներ եմ ունեցել երկկողմ կապերի ու վերջին լարվածության վերաբերյալ։ Իրանը մշտապես պնդել է հարգել բոլորի տարածքային ամբողջականությունը:

Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների պատրաստակամությունը` արժանապատիվ փոխհամաձայնություններ ձեռք բերելու համար: Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,- գրել է Զարիֆը:

Աղբյուր՝ Factor.am