Ավտոճանապարհի կառուցման համար իրացված տարածքներում 44 սուբյեկտի փոխհատուցում է տրվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոճանապարհի կառուցման համար իրացված տարածքներում 44 սուբյեկտ (հիմնականում՝ ավտոտնակների սեփականատերեր կամ օգտագործողներ) համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն դրամ։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհն իրենց շենքերին մոտ է լինելու: