36 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի մի մասում. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական ընկերություն կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արտաշատ քաղաքի՝ Աբովյան, Կամոյի, Չարենցի, Աղայան և Ազատամարտիկների փողոցների,

Մասիս,

Բուրաստան,

Ազատավան,

Բաղրամյան,

Բերքանուշ,

Դալար,

Մրգավան գյուղերի,

Նշավան գյուղի՝ Սայաթ-Նովայի, Պ. Սևակի, Հ. Հակոբյան և Կոմիտասի փողոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: