Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է իր հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ։

Կողմերը քննարկել են երկրների հարաբերությունները և հետագա համագործակցության հեռանկարները, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև տնտեսության և առևտրի ոլորտներում հետագա համագործակցության հարցերը։