Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

Որոնումներն այսօր երեք ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4104246856276425