Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին: