Համաներմամբ ազատ արձակվածների թիվը հասել է 434-ի

Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում, հունիսի 12-ի դրությամբ, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 434 դատապարտյալ: Նույն համաներմամբ կրճատվել է 38 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շարունակվում է:
© Medialab.am