Կրոպիվնիցկիում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու

Կրոպիվնիցկիում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու, հաղորդում է «AnalitikaUA.net»-ը:

Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլ նաեւ ողջ Ուկրաինայի համար:

Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին:

Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում եւ զբաղեցնում է 1100 քառ. մ: