Հավաքվել է Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը, մնացած 30.000$-ը կտրվի պետական բյուջեից. Թորոսյան

Տեղեկացա, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։

Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից։

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վիրահատությունը կարվի Նորք-Մարաշ ԲԿ-ում մոտակա 1-2 օրվա ընթացքում։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։

Առողջություն եմ ցանկանում հրաշք փոքրիկին»: