Գողացել էին համագյուղացու տան դռները. Մասիսի ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղում բնակվող 18 և 20 տարեկան երկու երիտասարդ համագյուղացու տնից գողություն են արել։

Քրեական հետախույզները ճշտեցին՝ խոսքը որ տան մասին է: Պարզվեց, որ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, հանցամիտները գողացել էին միջսենյակային 4 դուռ:

Ավելի ուշ քրեական հետախույզները պարզեցին նաև, թե նրանք Այնթապ գյուղի բնակիչներից ում են վաճառել գողոնը:

Անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելուց հետո կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գողոնը հայտնաբերվել է։

Կատարվում է նախաքննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։