24 ժամով կասեցվել է բենզալցակայանի գործունեություն

24 ժամով կասեցվել է բենզալցակայանի գործունեություն, որտեղ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում արձանագրվել էր պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝ թերի է լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանը, աշխատակիցները սպասարկել են առանց դիմակների:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: