Վայոց ձորի մարզպետն այցելել է Աղավնաձոր բնակավայր

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել Աղավնաձոր բնակավայր։ Մարզպետն Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի, մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ

Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ հանդիպել է Աղավնաձորի խաղողագործների հետ։ Հանդիպման ընթացքում լսել է աղավնաձորցի բնակիչների կողմից բարձրաձայնված խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ խնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ հնարավոր առաջարկները: Մարզպետն այցի ընթացքում եղել է «Մաթևոսյան Վայն» ՍՊԸ-ում, շրջել գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս արտադրական կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային: Այնուհետև Արարատ Գրիգորյանն այցելել է տեղի Մուրադ Սարգսյանի անվան Արվեստի դպրոց։ Տնօրեն

Մելսիկ Մելքոնյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ծանոթացել ուսուցչական կոլեկտիվի հետ, լսել դպրոցի շնորհալի սաների կատարումները և նրանց մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։

Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետն Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանի ուղեկցությամբ եղել է «ՄիլՆար» երկաթե կոնստրուկցիաների և ցանցերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, ինչպես նաև այցելել բնակավայրի ենթակայությամբ գտնվող այլ կառույցներ։