Վաշինգտոնը շեշտում է՝ հայ ժողովուրդը հարձակման է ենթարկվում և կրում կորուստների հիմնական ծանրությունը․ Azatutyun.am

Միացյալ Նահանգներն ակտիվացնում է ջանքերը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Երեկ նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը կրկին զանգահարել է Հայաստանի վարչապետին և, ըստ պաշտոնական Երևանի, հավաստիացրել, որ ամերիկյան կողմը շարունակելու է միջնորդական գործունեությունը՝ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Ինքը՝ Օ՛Բրայենը, հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է. – «Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում ես վերստին ընդգծեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետևեն հրադադարի իրենց հանձնառությանը»։

«Երկու երկրների ժողովուրդներն էլ շատ են տանջվել», – փաստել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդն է կրում կորուստների հիմնական ծանրությունը, քանի որ ենթարկվում է ռազմական հարձակման։ Եվս մեկ անգամ ընդգծելով, որ այս հակամարտությունը պատերազմով չի կարող լուծվել, Թրամփի խորհրդականը նաև հայտարարել է. – «Մենք հորդորում ենք արտաքին ուժերին զերծ մնալ միջամտությունից և միանալ գործընթացը բանակցային հուն վերադարձնելու՝ Միացյալ Նահանգների ջանքերին»։

Մանրամասները՝ այստեղ