Քոֆի Անանը այսօր ժամանելու է Սիրիայի մայրաքաղաք

Քոֆի Անանը այսօր ժամանելու է Սիրիայի մայրաքաղաք
Քոֆի Անանը այսօր ժամանելու է Սիրիայի մայրաքաղաք

Երեկ ՄԱԿ-ը դատապարտել էր Սիրիայում տեղի ունեցած Հուլայի ջարդերը, որտեղ առնվազն 108 մարդ էր մահացել, և դրանից մեկ օր անց՝ այսօր, ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը կժամանի Դամասկոս:

ՄԱԿ-ը հայտնել է, որ ուրբաթ օրը մահացել են նաև 49 երեխաներ և 34 կանայք, հաղորդում է BBC News-ը: ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանը «ստերի ցունամի» է անվանել Անվտանգության խորհրդի որոշ անդամների հայտարարությունները:

© Medialab.am