Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ԱԳՆ կայքից:

«Նախարարները քննարկել են նոյեմբերի 23-ին Հայաստանում սպասվող ՀԱՊԿ նիստի և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգերին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: