Վրաստանի խորհրդարանի նախագահ են ընտրել գործող փոխխոսնակ Կախա Կուճավային

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ նախագահ Է ընտրել Կախա Կուճավան, որը մինչ օրս եղել Է օրենսդիր մամնի փոխխոսնակ: Կախա Կուճավայի թեկնածության քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել Է խորհրդարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«86 ձայն ընդդեմ վեցի: Պարոն Կախա Կուճավան ընտրվել Է Վրաստանի խորհրդարանի նախագահ»,- ասել Է փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, որը վարել Է խորհրդարանի նիստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: