ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին։

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012 թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով:

«Հետևաբար, ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Անի Բադալյանը։