Վարդենյաց լեռնանցքը փակ է, մի շարք ճանապարհներ՝ դժվարանցանելի

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհը դարձել է միակողմանի բաց:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհները:

Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է: 

Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։