Ընդդիմությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն այսօր՝ մինչև ժամը 18։00-ն ժամանակ տվեց, որպեսզի գան ու ու իրենք հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։ Ցուցարարները շրջափակել են կառավարության, դատախազության և ԿԳՄՍ շենքերը։
«Այսօր՝ մինչև ժամը վեցը Իմ քայլը խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանան ու Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ վրաններ են բերելու Հանրապետության հրապարակ, որպեսզի մարդիկ գիշերեն հրապարակում։