Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ռադիոյի օրվա առթիվ

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առիթով:

Համոզված եմ՝ մեզանից յուրաքանյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։

Երկար տարիների պատվաբեր աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։

Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր»,- այս մասին գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: