Կիևը հրաժարվել է բանակցել Մոսկվայի հետ. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի հետ սպասվող բանակցությունների նախօրեին հրաման է տվել դադարեցնել Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի առաջխաղացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ  Ռուսաստանի նախագահը հրաման է տվել դադարեցնել ռուսական զորքերի հիմնական ուժերի առաջխաղացումը», – ասել է Պեսկովը լրագրողներին:

Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինը հրամայել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ սպասելով բանակցություններին, սակայն Կիևը հրաժարվել է բանակցությունից, և ուժերի առաջխաղացումը շարունակվել է: