Պայթյունի հետեւանքով մահացածներից մեկը «Պռոշյան կոնյակի գործարան»-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրենն է․ Armtimes.com

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու մահացածներից մեկը գործարանի այդ մասնաճյուղի տնօրենն է, մյուսը՝ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց «Պռոշյան կոնյակի գործարան»-ի սեփականատերերից մեկը՝ նշելով, որ հրդեհի հստակ պատճառը իրենց հայտնի չէ. «Շատ տեղեկություններ չունենք, գիտենք, որ շինարարական աշխատանքներ է կատարել «Արեն Առաքելյան» ԱՁ-ն, ըստ երեւույթին, պայթյունը զոդումից է եղել»,- ասաց նա:

Մանրամասները՝ Armtimes.com-ում