4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Մարտի 9-ին և 10-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների նպատակն էր մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումը:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։