Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ․

«Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:

Մեր Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը և այսօր ևս շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը` հոգևոր խնամք մատուցելով իր հավատավոր զավակներին, քաջալերելով ամուր մնալու հավատքի մեջ, առ Աստված հավատքով և աղոթքով դիմագրավելու դժվարություններն ու նեղությունները»։