«Լավ է, որ կեղծ ընդդիմադիրները ձայներ չհավաքեցին». Սոս Գիմիշյան

«Լավ է, որ կեղծ ընդդիմադիրները ձայներ չհավաքեցին». Սոս Գիմիշյան
«Լավ է, որ կեղծ ընդդիմադիրները ձայներ չհավաքեցին». Սոս Գիմիշյան

«Լավ է, որ կեղծ ընդդիմադիրները ձայներ չհավաքեցին»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների անցկացումն` այսպիսի կարծիք հայտնեց «Համայնքների ֆինանսիստների միավորման» անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Այնուհետև պարոն Գիմիշյանը շարունակեց. «Ափսոս, որ քիչ էին «Բարև Երևանի» ձայները և ակնհայտ է, որ իշխանությունն ի դեմս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի միջոցով կարողացավ ապահովել ակնհայտ մեծամասնությունը: Այս առումով բոլոր գործընթացները հիմնականում բնական եմ համարում: Իհարկե, բացառում եմ, որ ընտրությունները նորմալ, լավագույն ձևով անցկացված լինեն: Ու ոչ էլ կա մի ուժ, որ լրջորեն նման պահանջ է ներկայացնում, բացի խոսելուց: Հասարակությունը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրությունների ժամանակ վճռական քայլ կատարեց և տեսավ, որ առանձնակի տրամադրված ուժեր ընդդիմության համախմբման վճիռ կայացնելու փաստով չկան ու ավելի հիասթափված մոտեցավ այս ընտրություններին, ավելի քիչ կարևորեց դրանք, դրա համար էլ արդյունքներն այսպիսին են»: Մեր այն դիտարկմանը, թե պարոն Գիմիշյանը ԲՀԿ-ին համարեց իշխանություն, այնինչ այդ ուժն իրեն այլընտրանք է համարում, նա այսպես պատասխանեց. «Այդպիսի բան գոյություն չունի: Իրենք երբեք չեն ասել, թե ընդդիմություն են, ՀԱԿ-ից բացի, ոչ ոք նրանց ընդդիմություն չի համարում: Իսկ մյուս բնորոշումները այընտրանք և այլն, մանկական խաղեր են: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իշխանության հետ եղել և մնում է ու չի էլ կարող ընդդիմություն դառնալ: Հենց ԲՀԿ-ն ցանկանա դառնալ ընդդիմություն, այդպիսի քաղաքական ուժ Հայաստանում չի լինի և երբեք չի հավաքի ոչ 20, ոչ էլ 30 տոկոս»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/06/240488/