«Եվրանեսթ»-ի ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը

«Եվրանեսթ»-ի ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը
«Եվրանեսթ»-ի ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը

Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ որոշվել է, որ «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին փոխարինելու է Գայանե Աբրահամյանը:

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ հրաժարվում է «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից: Նա որպես պատճառ նշել էր ծանրաբեռնվածությունը, քանի որ նախագահում է նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդույթան եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: