ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներչեն արձանագրվել։

«Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերիութ շարասյուն՝ Լաչինի միջանցքով, երկուսը՝ հյուսիսային և երկուսը հարավային ուղղությամբ. մեկ շարասյուն Շուշի-Աղավնո և հակառակ ուղղությամբ, մեկ շարասյուն Լաչին-Սուս ևհակառակ ուղղությամբ:

Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել չորսերթուղիներով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում ենօբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,3 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 1 պայթուցիկ առարկա։

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելունպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետշարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: