Ավարտվել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի մի մասի հիմնանորոգումը

Ավարտվել է Հ-5 (Հ-6)-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 36+000-կմ 36+700 հատվածի հիմնանորոգումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (10 սմ)‚ անվտանգության տարրեր‚ իրականացվել են այլ աշխատանքներ։ Նշված հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1980-ական թվականներին։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։