ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ գերիների թեմային։ Լրագրողի հարցին՝ արդյոք նախատեսվում է Բաքվում բարձրացնել այդ հարցը, նա նշել է, որ այն անպայման քննարկվելու է։
«Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Վարչապետն ասում էր, որ ինքը լավատես է խաղաղության պայմանագրի հարցում՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա և որտեղ էինք մի քանի ամիս առաջ: Այնպես որ, մենք, իհարկե, բարձրացնելու ենք մի շարք թեմաներ։ Կարծում եմ, որ մենք կշարունակենք շատ հաջող աշխատել թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։



















