Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ. Արցախի նախագահը շնորհավորել է Վազգեն Սարգսյանին, Սամվել Բաբայանին և Վիտալի Բալասանյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր իրենց ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Վազգեն Սարգսյանին, Սամվել Բաբայանին և Վիտալի Բալասանյանին.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:

Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը: