Աֆղանստանում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես հայտնել Է 1TV աֆղանական հեռուստաալիքը, փետրվարի 24-ին հայտնել Է երկրի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆերոզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարը նշել Է, որ Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել Է Հերաթի նահանգի տարածքում», որը գտնվում Է երկրի հյուսիս-արեւմուտքում:
Այս նահանգում, ինչպես հավելել Է Ֆերոզը, հայտարարվել Է արտակարգ դրություն: Բացի այդ, նախարարի խոսքով՝ անվտանգության ազգային վարչությունը կարգադրել Է կասեցնել Հերաթից ցամքային եւ օդային տարանցումն այս նահանգի հետ սահմանակից Իրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
24.02.2020