Մեկ կրթաթոշակ՝ Սլովակիայում սովորելու համար

Սլովակիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար ՀՀկրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարում է մրցույթ:
2012-2013 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար մեկ կրթաթոշակ է սահմանված հետևյալ մասնագիտությունների համար անասնաբուժություն, անտառագիտություն, առողջապահություն, ատամնաբուժական վիրաբուժություն, բիզնես և կառավարում, բնապահպանություն և շրջակա միջավայր, բժշկություն, դեղագործություն, գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսների կառավարում, կրթության կառավարում/մանկավարժություն, հասարակագիտություն, շինարարություն, արտադրություն և կապ:

 

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի 18-ից 26 տարեկան շրջանավարտները, ովքեր պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ:

Մանրամասները այստեղ: