Ապրիլի 14-ին` համաքաղաքային ծառատունկ

Ապրիլի 14-ին` համաքաղաքային ծառատունկ
Ապրիլի 14-ին` համաքաղաքային ծառատունկ

Մայրաքաղաքի կանաչապատման, ոռոգման ցանցի անցկացման և ծառատունկի կազմակերպման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչապատման աշխատանքները, իսկ ապրիլի 14-ն էլ հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր:

Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին, համատիրություններին և քաղաքացիներին՝ բակային տարածքներում ևս ակտիվորեն ծառատունկ կազմակերպելու և ծառերի հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ ծառերի ու թփերի տնկիներ:

 

Բնապահպանության վարչության պետը նաև զեկուցել է, որ պատրաստ են հարակից տարածքների լավագույն կանաչապատման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար քաղաքապետի մրցանակ շնորհելու նպատակով հայտարարվելիք մրցույթի անվանակարգերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն