«Մտահոգիչ իրավիճակից ելքերից մեկն էլ բանակ-հանրություն կապերին նոր բովանդակություն հաղորդելն է». Մասիս Մայիլյան

Արցախի արտաքին գործերի նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խորապես վշտացած եմ բանակում վերջին շրջանի ծանր կորուստների պատճառով։ Իմ զորակցությունն եմ հայտնում մահացած զինծառայողների հարազատներին ու բարեկամներին:

Անչափ դժվար է այս պահին ճիշտ խոսքեր գտնելը, բայց, կարծում եմ, մտահոգիչ իրավիճակից ելքերից մեկն էլ բանակ-հանրություն կապերին նոր բովանդակություն հաղորդելն է, դրանց նոր ու արդյունավետ մեխանիզմների որոնումը։ Սա օրվա հրամայական է բոլորիս համար»։