Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: 

Նիստին մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաև որպես հրավիրյալ՝ Ուզբեկստանի նախագահը: 

Նիստի ընթացքում ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: