Վրաստանում կինը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մասնակցել է սգո արարողության․ կոնտակտների թիվը հասնում է 490-ի․ aliq.ge

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի:

Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, Մառնեուլիից ու Բոլնիսիից կաշխատեն միայն տեղի լրատվամիջոցները, մնացածը տարածքում աշխատելու իրավունք չեն ունենա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։