«Հայաստանի գոյության մարտահրավերները Եվրասիական միության նոր զարգացումների ներքո»

«Հայաստանի գոյության մարտահրավերները Եվրասիական միության նոր զարգացումների ներքո»
«Հայաստանի գոյության մարտահրավերները Եվրասիական միության նոր զարգացումների ներքո»

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը:

Քննարկումը տեղի կունենա ս.թ. հունիսի 3-ին, ժամը` 11:00-ին, «Էրեբունի պլազա» հյուրանոցի «Էրեբունի» սրահում (Երևան, Վազգեն Սարգսյան փող., 26/4 շենք):

Մայիսի 29-ին Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը: Ժողովի ընթացքում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ մինչև ս.թ. հունիսի 15-ը Հայաստանը պատրաստ է լինելու ստորագրել Եվրասիական տնտեսական պայմանագիրը: Նույն ժողովի ընթացքում Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանը կարող է անդամակցել Միությանը, միայն, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչին Սերժ Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց:

Քանի որ այս հարցը անմիջականորեն վերաբերում է հայկական երկու պետականությունների անվտանգությանը, կարծում ենք, որ անհրաժեշտ է հրատապ հանրային քննարկում ծավալել Հայաստանի տարածաշրջանային ինտեգրման հնարավոր սցենարների և Հայաստանի Հանրապետության ու Արցախի գոյության սպառնալիքների չեզոքացման խնդիրների շուրջ:

Քննարկման բանախոսներն են՝ Դավիթ Շահնազարյանը, Ավետիք Իշխանյանը, Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Քննարկումը բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար:

Քննարկման ժամանակ անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնություն