Ամանորին ընդառաջ «Զանգակ» հրատարակչությունը լավ նվեր ունի իրանական պոեզիայի սիրահարների համար

«Զանգակ» հրատարակչությունը ընթերցողի սեղանին է դրել պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ընդգրկուն ժողովածուն, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Գրքում տեղ գտած շուրջ 300 գազելներներից շատերը և քառյակները հայերեն թարգմանվել են առաջին անգամ։ Թարգմանիչ՝ Ժորժ Աբրահամյան։

Ըստ հաֆեզագետների՝ պարսից պոեզիայի 1200 տարվա պատմության ընթացքում չի եղել այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Հաֆեզն է, որի գրիչն իմաստային առումով այդքան բազմազան լինի: Նա այսօր էլ շարունակում է մնալ ամենաընթերցվող և արդիական հեղինակներից մեկը ողջ Արևելքում։