Պապիկյանն այցելել է Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի շինարարական տեղամաս

ՀՀ տարածքային կառավարման  եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Սեւան-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

 «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության պատասխանատուն, պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում իրականացվում է ճանապարհաշինական խոշոր ծրագիր:  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ:

Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո նախարար Պապիկյանը կիսվեց իր տպավորություններով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։