Վանաձոր-Նոյեմբերյան ճանապարհը փակ է բեռնատարների համար․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Ընդհանուր առմամբ, ըստ աղբյուրի, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: