Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար աշնանը ամենահանրաճանաչ ուղղություններից է դարձել Հայաստանը

Ռուսաստանցի զբոսաշրջիկներն աշնանը զանգվածաբար որոշել են մեկնել երկու ուղղություններով. «թավշյա սեզոնին» հանգստի ամենահանրաճանաչ վայրերը դարձել են Հայաստանն ու Ղրղզստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին նշված է «Տուտու» առցանց ծառայության ուսումնասիրության մեջ:

Ըստ վերլուծաբանների` սեպտեմբերին և հոկտեմբերին ամրագրումների առումով առաջատար են մերձավոր արտասահմանի երկրները, իսկ Հայաստանին եւ Ղրղզստանին ընդհանուր հաշվով բաժին է ընկնում ձեւակերպված տոմսերի գրեթե 30 տոկոսը:

Զբոսաշրջիկների համար պահանջված  պետությունների վարկանիշում հայտնվել են նաև Մոլդովան, Ուզբեկստանը, Բելառուսը, Հունաստանը, Կիպրոսը և Բուլղարիան: